Հուլիսի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։
Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ:
Արարատ Միրզոյանն ու Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և կարևորությունը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացով ՄԹ հետաքրքրվածության և աջակցության համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ