Լրահոս
Օրվա լրահոսը

Էս ամեն ինչը սուտ է և աննպատակ․ Մհեր Կարագոզյան

Հուլիս 18,2024 20:22

«Էս ամեն ինչը, ինչ-որ այստեղ պիտի լինի՝ կեղծ է։ Իմաստ չունի ինչ-որ մարդկանցից բաներ լսել։ Սա ֆիկցիա (անիրական) է։ Մնալը  ուղղակի իմաստ չունի»,-ասաց «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանը «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում կայացած  «ՕՐԴ» ընկերության մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Արարատի մարզի Կարմիր սարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի  շահագործմանը։

Ցուցարարները փորձեցին բոյկոտել ասուլիսը․ «Չի կարելի մարդկանց իրավունքները ոտնահարել։ Դուք արհամարհում եք այն, որ մարդիկ չեն ուզում այդտեղ հանք բացվի։ Եթե դուք լսեիք, թե ինչ էին ասում գյուղացիները վերջի՝ Գինեվիտ բնակավայրում  հանրային լսումների ժամանակ, կլսեիք, որ մարդիկ բողոքում էին արդեն գոյություն ունեցող հանքերից»,-ընդգծեց ցուցարարը։

Ըստ ցուցարարի՝ այժմ  երկրում շատ է անօրինությունը և կառավարությունը ո՛չ նախկինում, ո՛չ հիմա չի սատարում ժողովրդին, այլ նրանց հետաքրքրում են միայն իրենց շահերը․ «Ինչ-որ անհատներ են կանգնած այս ամենի ետևում և մտածում են միայն իրանց գրպանները լցնեն։ Չեն մտածում, որ այդ հանքը բացելով՝ կարող  են վնասել մյուսներին»,-ասաց ցուցարարը։  Ըստ նրա՝ հանքը բացվելուց հետո շատ բնակիչներ մեծ կորուստներ են ունենալու։

Ցուցարարների կարծիքով՝ հանքավայր կարելի է այնպիսի վայրում կառուցել, որը չի վնասի ժողովրդին և շրջակա միջավայրը։ Մհեր Կարագոզյանը նշեց, որ արդեն առկա է «դառը փորձ»՝ Արարատի ցեմենտի գործարանը, քանի որ այն աշխատել է մի շարք խախտումներով և լիցենզիայով ստանձնած պարտավորությունները խախտել․ «Եթե պետությունը չի կարողանում վերահսկել Արարատի ցեմենտի գործարանը և կան այսքան արտանետումներ, հետևաբար մենք չունենք երաշխիքներ, որ նոր բացվող հանքը կամ գործարանը պատշաճ կերպով կվերահսկվի»,-ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում

 

Լիլիթ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031