Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ է, որ Փաշինյանն Ալիևին հասցրել է այն մարզավիճակին, որ նա տարբեր մատներ է բարձրացնում». Արմեն Աշոտյան

Հուլիս 18,2024 19:30

«Վատ է, որ Փաշինյանն Ալիևին հասցրել է այն մարզավիճակին, որ նա տարբեր մատներ է բարձրացնում` ՀՀ-ի մասին հարցերին ի պատասխան, բայց բովանդակային առումով դեռ վաղ է խոսել»,- իր գործով նիստի ավարտից հետո լրագրողների` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի լոնդոնյան այցի մասին հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, Լոնդոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը լռել էր, իսկ Իլհամ Ալիևը գոհունակության ժեստ արել` բութ մատով։

Բուն հանդիպմանը և դրա արդյունքներին Արմեն Աշոտյանը բովանդակային անդրադարձ չարեց` ասելով, որ նման հանդիպումների փաստաթղթերը պետք է կարդալ ճշգրիտ վերլուծությունների համար։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ ունենալու մասին:

«Ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունն իրավունք չունի ոչ մի ոլորտում, անգամ ազգային բալետի, դրսից խորհրդատուներ է բերել։ Հուսով եմ ԱՄՆ ներկայացուցիչը Թուրքիայի ներկայացուցչի տեղը չի գալիս»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Վկայի միջնորդությամբ նիստերը իրականացվում են առանց տեսանկարահանման:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031