Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը

Հուլիս 18,2024 19:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուգ քաղաքական երկխոսությունը և կարեւորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը և Լյուկ Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են ԵՄ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031