Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագրերից նրանց հասանելիության խնդիրների մասին զեկույց. ՀՔԱՎ

Հուլիս 18,2024 19:50

2023թ. սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը իրականացրեցին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները եւ օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն:

Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ։

Բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ նոյեմբեր-2024թ հունիս ժամանակահատվածում անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված անձանց ՀՀ բոլոր մարզերում՝ կոնտակտային անձանց եւ իրավաբանների միջոցով։

Իրավաբանական աջակցության նպատակն էր իրավաբանական եւ տեղեկատվական խորհրդատվության միջոցով նպաստել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, մշտադիտարկել պետական եւ համայնքային աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի եւ հետագա քաղաքականությունների եւ ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։

2023 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ օրս կազմակերպությունը տրամադրել է ավելի քան 1650 իրավական խորհրդատվություն։

Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում մինչ օրս տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 259 գրություն։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 188 գրություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ 43 գրություն

ՀՀ առողջապահության նախարարություն՝ 10 գրություն

ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոն՝ 6 գրություն

ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2 հանցագործության մասին հաղորդում

ՀՀ արդարադատության նախարարություն՝ 5 գրություն

ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 3 գրություն

ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 2 գրություն

 

Կազմակերպության կողմից տրամադրված իրավական աջակցության ընթացքում մենք արձանագրել ենք մի շարք համակարգային խնդիրներ և սույն զեկույցում ներկայացրել ենք խնդիրները և դրանց լուծման առաջարկությունները։

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031