2024թ. հուլիսի 18-ին «Օպերա սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)՝ Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՄԱ-ն նպատակ ունենալով խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետեւողական պահպանումը՝ սահմանել է Էթիկական լրագրության ամենամյա մրցանակ։
Երեւանի մամուլի ակումբի՝ Էթիկական լրագրության 2024թ. մրցանակակիրները՝
- Արշալույս Մղդեսյան, «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան,
- Հայարփի Բաղդասարյան, «Ինֆոքոմ» առցանց պարբերականի լրագրող,
- Տիրայր Մուրադյան, «Հետք» պարբերականի լրագրող։
Մրցանակները հանձնեցին Երեւանի մամուլի ակումբի էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Նունե Սարգսյանը եւ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը։
Կարդացեք նաև
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Երեւանի մամուլի ակումբը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
«Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։