Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը». կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Հուլիս 18,2024 17:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ սպորտի վարչպետի կոչում է շնորհվել ազատ ոճային ըմբիշ ոճային ըմբիշ Գոռ Բունիաթյանին, հրաձիգներ Հայկ Մինասյանին և Անահիտ Սարգսյանին, բռնցքամարտիկներ Արարատ Հարությունյանին, Դավիթ Սաֆարյանին, Միսակ Տեփանյանին, կարատիստներ Հենրիկ Հայկյանին և Գոռ Ներսիսյանին, լողորդներ Տիգրանին Գրիգորյանին, Պետրոս Ստեփանյանին, սամբո մարզաձևի ներկայացուցիչներ Ալեքս Խաչատրյանին, Սամվել Ղազարյանին, Մհեր Մելոյանին, վոլեյբոլ մարզաձևի ներկայացուցիչներ Մհեր Մելոյանին, Ելիզավետա Տոնոյանին, Միլենա Տոնոյանին, Ամալյա Կարապետյանին, Սվետլանա Մարգարյանին, Օֆելյա Մաթոսյանին և Ինգա Ղուկասյանին, մարմնամարզիկներ Նանե Միքայելյանին և Ռոբերտ Գյուլումյանին, ինչպես նաև սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանին և Գևորգ Բեգլարյանին:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել հունահռոմեական ոճի ըմբիշ Մանվել Խաչատրյանին, հրաձիգ Նարե Գաբրիելյանին, բռնցքամարտիկներ Բարեղամ Հարությունյանին, Արթուր Սահակյանին, Արարատ Հարությունյանին, բազկամարտիկ Վաչագան Հովհաննիսյանին, սամբիստներ Մայիս Ներսիսյանին, Կարեն Սարգսյանին, Աննա Այվազյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սա քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունք է:

«Ձեր հաղթանակները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը: Մարզական հաղթանակները ևս մեկ ապացույց են այն բանի, որ երկիրը կարող է առաջ գնալ: Կառավարությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի ձեր արդյունքներն ավելի լավը դառնան, իսկ դուք ավելի գնահատված լինեք»,- ասել է Կարեն Գիլոյանը՝  շնորհակալություն հայտնելով նաև մարզիչներին անձնվեր աշխատանքի համար:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031