Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Հուլիս 18,2024 16:58

Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված գործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին։ Սա կարևոր քայլ է մասնավոր – պետություն գործակցության համատեքստում, ինչպես նաև երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման տեսանկյունից: Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։ Դասընթացները կվարեն Web3-ում միջազգային փորձ ունեցող մասնագետներ․ մասնավորապես՝ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Fastex-ի իրավաբան Արփինե Սարատիկյանը, Fastex-ին խորհրդատվական ծառայություններ մատուցող Արամ Ջիվանյանը, Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը, Fasttoken բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանը։

Երկու ամսվա ընթացքում դասընթացավարները կանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, )DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և բլոկչեյն լուծումների կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։ Ի լրումն հիմնական դասընթացավարներից ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև հրավիրված բանախոսներին։

Նախագրանցումների փուլը մեկնարկել է ս․թ․ հուլիսի 15-ից։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան թվային՝ NFT հավաստագրեր։

Դասընթացների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ի և ԵՊՀ-ի սոցիալական հարթակների էջերին։

Fastex-ի մասին

 Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031