Լրահոս
Օրվա լրահոսը

Նագիֆ Համզաև. «Եթե Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, պետք է փոխի սահմանադրությունը, անցկացնի հանրաքվե, ապահովի Զանգեզուրի միջանցքի հասանելիությունը Ադրբեջանին»

Հուլիս 18,2024 16:29

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Իրականում, եթե Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, պետք է փոխի իր սահմանադրությունը, անցկացնի հանրաքվե և ապահովի Զանգեզուրի միջանցքի հասանելիությունը Ադրբեջանին։ Ադրբեջանի հետ սերտ խաղաղության հասնելու համար նրանք պետք է իրականացնեն սահմանների սահմանազատում և սահմանազատում Ադրբեջանի պայմաններին համապատասխան», – այս մասին ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Նագիֆ Համզաևը՝ մեկնաբանելով Լոնդոնում չկայացած հանդիպումը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը պահանջների նոր փաթեթ է առաջ քաշում, հայկական կողմն էլ ձգտում է խուսափել նման քննարկումներից։ Բայց խուսափելու համար, ցավոք, շատ են ուշացել, ի սկզբանե՝ պետք չէր վերցնել Ադրբեջանի երազանքների ցուցակն ու սեփական ժողովրդին հարկադրել գնալ այդ ճանապարհով ու այդ նվաստացման և միակողմանի զիջումների քաղաքականության անունն էլ դնել՝ «խաղաղություն»․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031