Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանկային համակարգը շուրջ 172 մլրդ դրամի շահույթ է ապահովել 2024թ․-ի առաջին կիսամյակում

Հուլիս 18,2024 16:54

2024թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի

• ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 167 մլրդ դրամով կամ 11.3%-ով և կազմում է 1 646 մլրդ դրամ։
• ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 543 մլրդ դրամով կամ 5.9%-ով և կազմում են 9 728 մլրդ դրամ։
• վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 341 մլրդ դրամով կամ 6.8%-ով և կազմում են 5 372 մլրդ դրամ։
• ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 377 մլրդ դրամով կամ 4.9%-ով և կազմում են 8 082 մլրդ դրամ։
• պարտավորություններն հաճախորդների նկատմամբ ավելացել են շուրջ 198 մլրդ դրամով կամ 3․6%-ով և կազմում են 5 713 մլրդ դրամ։

2024թ․-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է շուրջ 172 մլրդ դրամի շահույթ, որը 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30 մլրդ դրամով կամ 21․2%-ով:

Հայաստանի բանկերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031