Լրահոս
Օրվա լրահոսը

39-ամյա տղամարդն ակումբում վիճաբանել է տուժողի հետ, սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել

Հուլիս 18,2024 15:52

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանություն, սպանության փորձ կատարելու  հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում հաշվառված և փաստացի բնակվող 39-ամյա տղամարդը, 2024 թվականի մարտի 9-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում վիճաբանել է տուժողի՝ Երևան քաղաքի 28-ամյա բնակչի հետ, ինչը վերաճել է քաշքշուկի։ Դրա ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 39-ամյա տղամարդն իր մոտ նախապես պահվող սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի կենսական նշանակության օրգանների՝ գլխի, որովայնի, դաստակի և ուսի հատվածներին։ Սակայն ակումբի պահնորդական ծառայության աշխատակիցների միջամտությամբ նրա հանցավոր գործողությունների կանխման, շտապօգնության աշխատակիցների և հիվանդանոցում ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում հաջողվել է փրկել 28-ամյա երիտասարդի կյանքը և հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Տուժողի ստացած մարմնական վնասվածքների մեխանիզմը, ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, հանդիսանում են կյանքի համար վտանգավոր:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031