Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ վետերանների առաջնությանը մասնակցող 10 շախմատիստներից երկուսը մեր հայրենակիցներն են՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը:
Խաղացված երկու տուրում Վլադիմիր Հակոբյանը տոնել է նույնքան հաղթանակ եւ 2,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մելիքսեթ Խաչիյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 1,0 միավորով առայժմ ընթանում է վեցերորդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ