Սպուտնիկ Արմենիա. Հայաստանը 2024 թվականի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալով ԵԱՏՄ երկրների շարքում բացարձակ առաջատարն է, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Ցուցանիշն ապահովվել է հիմնականում ոսկերչական իրերի վերամշակման և ոսկու վերաարտահանման շնորհիվ։
2023 թվականին ոսկու արտահանումը կազմել է 1,8 մլրդ դոլար, իսկ ադամանդինը՝ 589 մլն դոլար, ինչի շնորհիվ 2023 թվականին Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 55%-ով։ Արտահանման հիմնական ուղղություններն են ԱՄԷ-ն և Հոնկոնգը, ծագման երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը։
ԵԱՏՄ երկրների ընդհանուր արդյունաբերական արտադրանքն այս տարվա հինգ ամիսների ընթացքում աճել է 5,2%-ով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: