Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ում Աննա Դանիբեկյանի եւ Վահե Դոլմազյանի նկատմամբ կատարվողը փոխադարձ է». Աննա Մկրտչյան

Հուլիս 18,2024 14:10

«Ասել, որ Աննա Դանիբեկյանի կամ Վահե Դոլմազյանի նկատամամբ ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ում իրականացվողը արդարադատություն է, սխալ կլինի:  Ո՛չ, դա փոխադարձություն է՝ օգտագործվելու եւ շպրտվելու Նիկոլի բացառիկ բանաձեւը: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինքը կարողանալու է օգտագործվել, բայց չշպրտվել, ապա՝ ոչ, էդպես չի լինելու: Իսկ պետականության վերականգնումից հետո միանշանակ լինելու են նաեւ արդարադատության պրոցեսներ»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով, օրերս, ԲԴԽ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունների դադարեցման որոշմանը  եւ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանի մասով քննվող հարցին:

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է. «Էն երկրում, որտեղ Նիկոլի իշխանավարությունը սկսվել է դատարանները շրջափակելուց, հրապարակում ասելուց՝ «էդ ո ՞ր մի պատերի տակ վնգստացող դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի», բնականաբար, այս տրամաբանության մեջ լինելու են այդ հետապնդումները: Երբ վարչապետի նստավայր էին կանչում բարձրագույն դատական խորհրդի անդամներին եւ ներկայացուցիչներին, դատավորներին, ու նրանք գնում էին, չասելով՝ դատավորն ի՞նչ գործ ունի գործադիրում, արդյունքը սա է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատարանը նախորդ նիստում եւս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը:

Հիշեցնենք, նաեւ, որ Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031