Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղու գոյության ողջ ընթացքում նման ավերումներ չէին եղել. Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն

Հուլիս 18,2024 13:41

«Բոլորս գիտենք, թե մայիսի 26-ին ինչպիսի աղետ տեղի ունեցավ, Դեբետ գետի մակարդակը բարձրացավ 5 մետրով, արդյունքում երկաթուղին լրջորեն ավերվեց 8 տեղում: Իրավիճակն ավելի էր բարդանում նրանով, որ այդ հատվածներին հասնելու հնարավորություն չկար: Ավերվել էին նաեւ ավտոճանապարհները եւ կամուրջները: Աղետի մասշտաբները բավականին լուրջ էին »,- Sputnik Արմենիայի  մամուլի կենտրոնում ասաց Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

Նա ներկայացրեց, թե ինչպես է հաջողվել սեղմ ժամկետներում վերականգնել Լոռու և Տավուշի մարզում ջրհեղեղի հետևանքով ավերված երկաթուղային գծերը, անդրադարձավ նաեւ ամառային ուղևորափոխադրումներին եւ ՀԿԵ-ի ընթացիկ տարվա խնդիրներին:

«Մենք երկաթուղի վերականգնելու նման փորձ մինչ այդ չենք ունեցել: Երկաթողու գոյության ողջ ընթացքում նման ավերումներ չէին եղել: Մեր նախագծողները, որոնք աղետից հետո  ժամանել էին Հայաստան, իրականացրին ուսումնասիրություններ, արխիվները փորփրեցինք ու պարզեցինք, որ նման իրադարձություներ լինում են շատ հազվադեպ:

Ստեղծված իրավիճակում մեզ բավականին լուրջ աջակցություն ցուցաբերեցին ռուսաստանյան մեր գործընկերները: Տառացիորեն  աղետից մի քանի ժամ անց, ես  զանգեցի Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզորովին: Նա անմիջապես մասնագետներ ուղարկեց, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում գնատեցինք վերականգնողական աշխատանքների ծավալը, իսկ դրանից հետո եկան մասնագետները, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում առնչվում են նման ավերումների հետ եւ տեղյակ են, թե ինչ տեխնիկական լուծումներ  են անհրաժեշտ կարճ ժամկետներում երկաթգիծը վերականգնելու եւ երկաթուղու գործունեությունը շարունակելու համար »,-ասաց Մելնիկովը:

Նա տեղեկացրեց, որ շուրջ 40 տարբեր մասնագետներ էին գործուղվել Հայաստան. «Դա հրաշալի դեսանտ էր…Պրոֆեսիոնալների փորձի ու գիտելիքների շնորհիվ 2 օր վերականգնողական աշխատանքների ծրագիր կազմեցինք, որտեղ ամեն րոպեն հաշվարկված էր…Վրաստանի, Այրումի կողմից սկզբում վերականգնողական միջոցներ չունեինք, բայց ՏԿԵՆ նախարարության մեր գործընկերների հետ միասին կարողացանք հաղթահարել խնդիրները:  Նախ վերակագնվեց կամուրջներից մեկը, որը մեզ համար կենսական նշանակություն ուներ…Հայաստանը մի երկիր է, որը տիրապետում է շինարարական բավարար ռեսուրսների, շուրջօրյա աշխատանքը կազմակերպվեց արդյունավետ եւ գրագետ, իբրեւ արդյունք  հունիսի 14-ին 12:30 արդեն իսկ շարժը Սանահինից սկսած՝ վերականգնված էր, իսկ հունիսի 21-ին աշխատանքն ավարտեցինք ամբողջությամբ, երկաթուղին բերվեց նախկին տեսքին, այն տեսքին, ինչպիսին կար աղետից առաջ: Այժմ որոշ ամրացումներ ենք կատարում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031