Լրահոս
Օրվա լրահոսը

Շահառուների ցուցակներում հայտնված հազարավոր մարդիկ զրկվել են բնակվարձերի սոցիալական աջակցությունից՝ դեռեւս տան հարցը չլուծած. «Ապառաժ»

Հուլիս 18,2024 13:38

«Ապառաժ». Արցախցիների մեծ մասը զրկվել է 40+10 սոցիալական աջակցությունից ու երկու ամիս է, ինչ չեն կարողանում բնակվարձերը տալ: Նրանք դա իմացել են պատահական, այդ մասին չեն զգուշացվել: Պարզվել է, որ հանդիսանում են ՀՀ Կառավարության բնակապահովման նախկին ծրագրի շահառու, որը 2020 թ.-ից հետո իրականացվում էր առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար: Բազմիցս դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ պատասխանել են, որ հարցը կլուծվի, իսկ վերջում մարդիկ կանգնել են փաստի առաջ ու հայտնվել դժվար կացության մեջ: Պարզվել է՝ գործընթացը սկսվել է ավելի վաղ: 2022 թվականի ամռանը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համայնքների ղեկավարներից պահանջել է ներկայացնել վերաբնակիչների և Բաքվից փախստականների ցուցակները: Միայն ցուցակները ներկայացնելուց հետո են համայնքների ղեկավարները իմացել դրանց կազմելու պատճառը:

Փաստն այն է, որ շահառուների ցուցակներում հայտնված հազարավոր մարդիկ զրկվել են բնակվարձերի սոցիալական աջակցությունից՝ դեռեւս տան հարցը չլուծած:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031