«Միջազգային տարբեր ատյաններում ընդհանուր տրամադրություն կա ապահովելու արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը». Սարինե Աբրահամյան. «Ապառաժ»
Հուլիս 18,2024 13:05
«Ապառաժ». Ընդհանուր տրամադրություն կա միջազգային տարբեր ատյաններում ապահովելու արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքներով. «Հատկապես օրենսդիր մարմինները Եվրոպական տարբեր երկրներում և Եվրախորհրդարանում՝ քննադատում են Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները և արցախահայության բռնի ուժով տեղահանությունը, հետևաբար կոչ են անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և պաշտպանել արցախահայության ոտնահարված իրավունքները՝ ապահովելով նրանց հավաքական վերադարձը իրենց պապենական հող»,- «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հասարակական կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբն աշխատում է ամենօրյա ռեժիմով` առաջ քաշելով արցախահայության հիմնախնդիրներն ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմիններում, որպեսզի հնարավորինս ձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը՝ նրանց իրավունքների պաշտպանության հարցում:Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: