Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Ադրբեջանը դիմել են Շանհայի համագործակցության կազմակերպություն՝ դիտորդ երկիր դառնալու համար

Հուլիս 18,2024 12:55

Region monitor. Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդ երկիր դառնալու համար:

🔷Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է ՇՀԿ քարտուղարությունում Իրանի ազգային համակարգող Մեհրդադ Քիային։

💬 «Մի քանի երկրներ դիմել են անդամակցության համար, այդ թվում՝ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլք հանգել եզրակացության՝ խորհրդակցելով կազմակերպության համապատասխան դիմորդների և անդամ պետությունների հետ»,- ասել է Մեհրդադ Քիային։

🔷Նրա խոսքով՝ «Նրանք նախ պետք է դառնան դիտորդ, և միայն դրանից հետո կարող են դառնալ լիարժեք մասնակից»:

🔷ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրն ստորագրվել է Շանհայում 2001 թ.-ի հունիսին Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից:

Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության իր կարգավիճակը երկխոսության գործընկերից դիտորդ երկրի փոխելու հայտ է ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031