Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղուկ գազի գինը բորսայում բարձրացել է, իսկ բենզինի շուկայում առերեւույթ չարաշահում է եղել»․ Գեղամ Գեւորգյան

Հուլիս 18,2024 12:22

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բենզինի եւ հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող զարգացումներին։

Վերջին ամիսների ընթացքում հեղուկ գազի գինն էապես թանկացել է։ «Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ՀՀ-ում եւ ընդհանրապես աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են։ Եվ այդ պատճառով նաեւ մեր ներքին շուկայում են գները բարձրացել։ Վերջին թարմացված տեղակատվությամբ՝ հեղուկ գազ ներմուծող ընկերությունների քանակն արդեն 98 է դարձել։ Որպեսզի պատկերացում ունենաք, որեւէ մեկի չափը 10 տոկոսը չի գերազանցում։ Այսինքն՝ սա մեկ հերքում, որ փոքր տնտեսվարող սուբյեկտները դուրս են եկել, դրա համար է այդպես եղել։ Տնտեսվարող սուբյեկտների քանակը բավականին շատ է, եւ շուկան ցածր կենտրոնացած է։ Ուղղակի մենք տեսնում ենք, որ բորսայում գները բարձրացել են»,- ասաց Գեղամ Գեւորգյանը։

Անդրադառնալով բենզինի շուկային, հանձնաժողովի նախագահն ասաց․ «Բենզինի շուկայում մենք ունենք գործընթաց, որը, կարծում եմ, շուտով կավարտենք։ Մենք կարծում ենք, որ այնտեղ առերեւույթ չարաշահում եղել է, բայց վերջնական որոշումը չկա»։

Գեղամ Գեւորգյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց․ «Բացեք օրենսդրությունը, տեսեք՝ գրվա՞ծ է, որ ցածր կենտրոնացված շուկայում դուք կարող եք գին թելադրել։ Իսկ ձեր ուզածն ի՞նչ է, որպեսզի մենք սկսենք գին սահմանե՞լ։ Ի՞նչ անենք, կանչենք տնտեսվարողին, ասենք՝ դու 120 դրամով առնում ես, արի 50 դրամով գազ վաճառի՞ ներքին շուկայում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ շուկայում ձեր պատկերացրած ինտերվենցիան ունենալու արդյունքում մենք կարող է ապրանք չունենանք ընդհանրապես»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031