«Հրապարակի» զրուցակիցը Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանն է:
– Գոհար, ֆեյսբուքյան քո էջում հրապարակումներ ես անում, տեսանյութեր տեղադրում, թե ձեր տներից քանի մետր հեռավորության վրա է հայկական կողմը պատ կառուցում, որ անգամ տանը նստած՝ տեսնում եք թշնամուն եւ այլն: Այս պահին ի՞նչ իրավիճակ է Կիրանցում, ի՞նչ է կատարվում:
– Պատից այն կողմ Ադրբեջան է, եթե պատի մոտ գնամ, մի մետր հեռավորության վրա ադրբեջանցիներ են: Հիմա, այս պահին չգիտեմ, թե որտեղ են նրանք, միշտ չէ, որ այնտեղ են` գնում-գալիս են, սակայն մեծ մասամբ այնտեղ են:
– Իսկ պատից այն կողմ ի՞նչ են անում:
Կարդացեք նաև
– Զորքեր են տեղակայելու, մեկ էլ տեսար՝ մի շենք, մի սուպերմարկետ կառուցեցին:
– Ինչպե՞ս է տրամադրվածությունը, կա՞ն շփումներ, փոխադարձ հաղորդակցություն:
– Չէ, ի՞նչ հաղորդակցություն: Բայց հինգ մետր այն կողմ կանգնած են: Ում տները, որ քանդել են, ինչպես գիտեք` մի քանի տուն քանդել են` Խանումի ու Մհերի տները, խանութ կար, որը քանդել են, արհեստանոց եւ այլն: Հիմա ադրբեջանցիներն այնտեղ քայլում են, ինչ ուզում, անում են: Աբսուրդ է, չէ՞: Այսօր ուրիշ իրականություն է, ստացվում է, որ ես կարող եմ անգամ հեշտությամբ մուտք գործել Ադրբեջան, նույն բանը կարող է անել նաեւ ադրբեջանցին, ու ոչ ոք չտեսնի ո՛չ ինձ, ո՛չ էլ իմ գյուղ մտնող ադրբեջանցուն:
– Իսկ սահմանապահնե՞րը:
– Հնարավոր է 200 մետր պատի կողքով քայլել, եւ ոչ ոք չի տեսնի: Այդ հատվածում չկա ոչ մի սահմանապահ, տեսախցիկներ են` ինչ-որ ձայնային տեսախցիկներ:
– Այսինքն՝ այդ հատվածում չկա՞ սահմանապահ:
– Չկա: Չեմ կարող ասել` ինչու չկա:
– Այսինքն` սահմանը կամերայի հույսո՞վ են պահելու:
– Այո:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: