Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Նաճարեան ընտրուեցաւ Պըրպենք-Կլենտէյլ-Փասատինա Օդակայանի վարչութեան նախագահ

Հուլիս 18,2024 10:51

ԿԼԵՆՏԷՅԼ.- Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամ Արա Նաճարեան ընտրուեցաւ Պըրպենք-Կլենտէյլ-Փասատինա օդակայանի վարչութեան (BGPAA) նախագահ։

Նաճարեան այս պաշտօնին վրայ պիտի մնայ մէկ տարի, որուն ընթացքին պիտի ջանայ բարելաւել վարչութեան հովանիին տակ գործող «Հոլիվուտ Պըրպենք» օդակայանը, զայն յաճախորդներուն համար աւելի յարմարաւէտ դարձնելու նպատակով, միաժամանակ վստահ ըլլալու, որ անիկա նեղութիւններ չի պատճառեր շրջանի բնակչութեան։

9 տարիներէ ի վեր Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամ Նաճարեան չորս առիթներով եղած է Կլենտէյլի քաղաքապետ, իսկ 2003-2005ին եղած է Կլենտէյլի Համայնքային համալսարանի հոգաբարձութեան անդամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031