Եթե Փաշինյանի իշխանությունը խնայող լիներ, անհարկի տեղը միլիոնավոր դոլարներ չէր ծախսի կառավարական ամառանոցը վերանորոգելու ու ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու վրա։ Այս տեսանկյունից հեծանվավարությունն ընդամենը հերթական էժանագին բեմադրությունն է, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր շատ հեշտ են «ընդունում» քարոզչական խայծերը։ Հա, մի բան էլ. Նիկոլ Փաշինյանն իբր ցանկանում է երկրում հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել։ Այնպես չէ, որ քաղաքացիները սպորտով չեն զբաղվել ու չեն զբաղվելու, որ Փաշինյանը պետք է գար և նրանց հեծանիվ վարել սովորեցներ։ Եթե իրապես ցանկություն կա խրախուսել հեծանվային սպորտը կամ ուղղակի հեծանիվ վարելը, իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել հեծանվորդների համար փողոցում առանձին երթևեկելի գոտու ստեղծմանը, ինչը գործում է զարգացած երկրների շատ քաղաքներում։ Դա կլիներ ռեալ գործ, այլապես հիմա հեծանվորդների համար շատ դժվար է մի կողմից՝ երթևեկելի գոտում վարել մեքենաների մեջ, մյուս կողմից էլ՝ մայթին, որով անցնում են հետիոտները։ Սա՝ իմիջիայլոց:
Իսկ ընդհանուր առմամբ, երկրի առջև ծառացած այս բարդագույն վիճակում աշխատելու փոխարեն Փաշինյանն ու իր թիմն անհոգ կերպով պարզապես վայելում են իշխանությունը։ Օրինակ՝ ՔՊ-ի ղեկավարև հեծանվասպորտը «զարգացնելուց» հետո մեկնում է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու, ձեռքի հետ էլ այնտեղ հեծանվային սպորտը «զարգացնելու»։ Ավելին, հիմա էլ որոշել է մեկ ամսով արձակուրդ գնալ։ Չէ, հասկանալի է, որ ամեն մարդ արձակուրդի ոչ միայն կարիք, այլև իրավունք ունի: Բայց ինչ-որ չենք հիշում, որ Հայաստանի որևէ նախկին ղեկավար միանգամից մեկ ամսով արձակուրդ մեկներ: Ավելին, նույնիսկ 1-2 շաբաթով մեկնելու դեպքում Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնում, թե՝ այդ ինչ եք արել, որ մի հատ էլ արձակուրդ եք գնում:
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։