«Ազատություն». ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, չորեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը:
«Այսօր ավելի վաղ՝ Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո, նախագահ Բայդենը COVID-19-ի թեստ է հանձնել և այն դրական է եղել: Նա մի քանի անգամ պատվաստվել է վարակի դեմ, ուստի մեղմ ախտանիշներ ունի», – ասել է Ժան-Պիերը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահը մի քանի օրով կվերադառնա Դելավերի նահանգ՝ իր առանձնատուն, որտեղ կինքնամեկուսացվի, սակայն, կշարունակի աշխատել:
81-ամյա Բայդենի բժիշկը հայտնել է, որ ԱՄՆ-ի առաջնորդն ունի հարբուխ, հազ և որոշակի ընդհանուր թուլություն:
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգների նախագահը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է ելույթը Լաս Վեգասում նախատեսված նախընտրական միջոցառմանը: