Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Միքայելյան. «Նույնիսկ անցյալ տարվա ներդրումների առումով արձանագրված աճը, մեծամասամբ, կեղծ է եղել». «168 ժամ»

Հուլիս 17,2024 09:30

Տնտեսական համեստ աճի մեջ ի՞նչ դերակատարում ունեն ՀՀ շուրջ անվտանգային մարտահրավերներն ու տարածաշրջանային անկայունությունը՝ հարցադրմանն ի պատասխան՝ տնտեսագետ Հրանտ Միքայելյանն արձագանքեց համեստ ներդրումների օրինակով։

«Նույնիսկ անցյալ տարվա ներդրումների առումով արձանագրված աճը, մեծամասամբ, կեղծ է եղել, որովհետև մի ֆինանսական գործարք, որը հավանաբար ՌԴ բիզնեսն օգտագործել է Էմիրությունների միջոցով ՀՀ գումարներ հասցնելու համար, դա մեր վիճակագրության մեջ գրվել է՝ որպես խոշոր ներդրում։ Իսկ դրանից զատ՝ ներդրումները շատ համեստ են։

Ի դեպ, կտրուկ նվազել են ներդրումները Ռուսաստանից և Կիպրոսից (Կիպրոսը ևս օգտագործվում է ռուսական բիզնեսի կողմից), բայց դրան համապատասխան չկա աճ ուրիշ երկրներից, որպեսզի կոմպենսացնի դա,- մանրամասնեց տնտեսագետը՝ նկատելով, որ ռուսական ներդրումների կրճատման մեջ երկու գործոն է դեր ունեցել,- Առաջինը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մակարդակը, և երկրորդ՝ այն, որ ռուսական բիզնեսը սանկցիաների պատճառով սեղմվում է՝ ավելի շատ ակտիվություն ցուցաբերելով հենց ՌԴ-ում՝ արտաքին շուկաներ վերադառնալու վերադասավորումների համար»։

Մասնագետը, սակայն, մի փաստ արձանագրեց, որը, ըստ նրա, բավականին տարօրինակ է․ դրսի ու մասնավորապես պոտենցիալ ներդրողների ընկալումը ռիսկերի առումով շատ չի տարբերվում այժմ ու նախորդ ժամանակահատվածներում։

«Այսինքն, երբ Հայաստանն ու Արցախն անվտանգային առումով շատ ավելի ապահով էին, մեկ է՝ մեզ հետ տնտեսական գործունեության մեջ միշտ դրվում էր այդ պատերազմի ռիսկը։ Հիմա՝ տարօրինակաբար, բայց այդ ռիսկը դիտարկվում է մոտավորապես նույնը, մինչդեռ այսօր անվտանգային առումով չափազանց վատ է վիճակը»,- նշեց Հրանտ Միքայելյանը։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031