Aravot.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի բնակիչ Ա. Ա-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Խնձորեսկ գյուղի նախկին գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը 2007 թվականին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ոստիկանության Գորիսի բաժին, որի համաձայն՝ իրեն պատկանող նույն գյուղում գտնվող ու իրեն պատկանող հողամասը իբր պատկանում է Խնձորեսկի մեկ այլ բնակչի:
Վերջինս էլ, ըստ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած քաղաքացու, 2007 թվականից ապօրինի հնձում է վերոնշյալ հողամասի խոտը և գողանում, տանում է: Հանցագործության մասին հաղորդում տված Ա.Ա-ն նշել է, որ նախկինում բազմիցս դիմել է ոստիկանություն, սակայն իր բողոքին ընթացք չեն տվել: Քաղաքացու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Փորձեցինք կապ հաստատել Խնձորեսկի նախկին ու ներկայիս ղեկավարների հետ, սակայն վերջիններս չեն պատասխանել զանգերին: