Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավահավասարության մասին օրենքի ընդունումը կարևոր խթան կարող է դառնալ ոլորտը կատարելագործելու և զարգացնելու համար. Անահիտ Մանասյան

Հուլիս 17,2024 19:20

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 17-ին մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը։

Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը փորձագիտական խորհրդատվության, կարողությունների զարգացման քաղաքականության զարգացման և հանրային իրազեկման միջոցով։ Դրա շրջանակը ենթադրում է կարևորագույն հարցերի հասցեագրում, ինչպիսիք են՝ խտրականության բացառումը, խոշտանգումների կանխարգելումը, անվճար իրավաբանական օգնությունը և սահմանադրական բարեփոխումները՝ 2023-2025 թթ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի և մոնիթորինգի ու գնահատման շրջանակի ամրապնդման հատուկ շեշտադրմամբ։

Իր բացման խոսքում Պաշտպանն ընդգծել է, որ մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր ծրագրերի շրջանակներում Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որի արդյունքում իրականացվել են ոլորտը բարեփոխող մի շարք ծրագրեր։

«Այսօր մեկնարկող ծրագիրը թիրախավորում է ոլորտային հարցեր, որոնք առաջնահերթ են Հայաստանի համար։ Հատուկ կանդրադառնամ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, որն այսօր գտնվում է շատ խնդրահարույց վիճակում։ Այստեղ անհրաժեշտ է իրականացնել լուրջ աշխատանքներ։ Բազմիցս եմ նշել իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը կարևոր խթան կարող է դառնալ ոլորտը կատարելագործելու և զարգացնելու համար»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ Որպես մոդերատոր հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

«Մարդու իրավունքների պաշպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը կենտրոնանում է թիրախային հաստատությունների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Արդարադատության նախարարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարությունների, Փաստաբանական պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ կարողությունների և ռազմավարական հաղորդակցության կատարելագործմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության լավարկման, լավ կառավարման և հաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։

Միջոցառման ավարտին անցկացվել է նաև ծրագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որով մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունն աջակցել ծրագրի հաջող իրականացմանը։

«Մարդու իրավունքների պաշպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը շարունակում է զարգացնել Եվրոպական միության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի կողմից 2021-2024 թթ. իրականացված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031