Fastex-ը թողարկել է նոր Web3 դեբետային, ֆիզիկական Fastex Card-ը։ Fastex Meetup-ի 13-րդ հանդիպման շրջանակում ներկայացվել են քարտի բոլոր առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։
Հուլիսի 13-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցած 13-րդ Fastex Meetup-ի ընթացքում Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը խոսել է Fastex Card-ի մասին և անդրադարձել ցածր միջնորդավճարով Web3 գործարքներն ավելի արագ, անվտանգ և հեշտ տարբերակով իրականացնելու առանձնահատկություններին։
Կարդացեք նաև
Նշվել է, որ Fastex Card-ը վերալիցքավորվում է FTN, USDT, USDC, BTC և ETH կրիպտոակտիվներով։ Fastex Card-ով հնարավոր է գնումներ կատարել ամբողջ աշխարհում և իրականացնել կանխիկացում՝ MasterCard սպասարկող բոլոր բանկոմատների միջոցով։
Fastex Card-ը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային տարբերակով։ Fastex Card-ը ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։
Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։