Հուլիսի 17-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 107/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «KIA» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1970 թ․), «Mitsubishi» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 թ․) և «Honda» (վարորդ՝ Տ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ Գ․ Հ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «KIA» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաներն ու փակել «KIA» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն