ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:
ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում:
«Տիկի՛ն նախագահ,
Գործընկեր պատգամավորնե՛ր,
Կարդացեք նաև
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջեւ:
Իր կենսագործման ամբողջ ընթացքում Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել զարգացման հարցում Հայաստանի տեսլականը ձեւավորելու մեջ՝ համակարգային ու համապարփակ շրջանակ ուրվագծելով մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի, հանրային միասնության ու առավել ուժեղ դիմակայունության համար:
Վերանայման ժամանակահատվածում ՀՀ-ն նախաձեռնել է համակարգային բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, որն արտացոլված է 2021-2026 թվականների Կառավարության գործողությունների ծրագրում եւ մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ: Չնայած այն բանին, որ 2020 թվականից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների միջով՝ նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ:
Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թվականին՝ 12.6 տոկոս, 2023 թվականին՝ 8.7 տոկոս)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից: ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է եւ նահանջ չի գրանցել:
Դատական, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը եւ երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ:
Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: ՀՀ-ն նաեւ հետեւողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը եւ զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում: ՀՀ Ազգային ժողովում կանանց ունեցած տեղերի համամասնությունը կազմում է 36.5 տոկոս»:
ԱԺ