Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին  ցուցաբերվող շարունակական աջակցությունը

Հուլիս 17,2024 17:30

Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայում քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԱԶԲ կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը, և նախարարը Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԶԲ մասնակցությանը ծրագրին՝ նկատի ունենալով, որ հայկական կողմն արդեն իսկ պաշտոնապես դիմել է ԱԶԲ-ին՝ 236 մլն եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով:

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է նաև ԱԶԲ կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նկատելով, որ ԱԶԲ հետ ինչպես նպատակային և բյուջետային աջակցության վարկային ծրագրերի, այնպես էլ տեխնիկական աջակցության գործիքների տեսքով իրականացվող բոլոր նախաձեռնություններն ուղղված են ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը։

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031