ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում։ Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը։