Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պենտի»-ի նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել՝ ակցիա իրականացնելիս անբարեխիղճ մրցակցության համար

Հուլիս 17,2024 16:00

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Ֆամի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Մասնավորապես, պարզվել է, որ 2023 թվականի հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ընկերության կողմից իրականացված «Մինչև 70% զեղչ նշված տեսականու համար» բովանդակությամբ ակցիայի ընթացքում իրացված որոշ ապրանքների գնի տոկոսային նվազեցումը չի կատարվել ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում տվյալ ապրանքների վաճառքի միջին գնից, ինչպես նաև հայտարարված զեղչի ամենաբարձր տոկոսը՝ 70%-ը, չի տարածվել ակցիայի մեկնարկի պահին առկա ապրանքների առնվազն մեկ հինգերորդի վրա:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031