Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներին աջակցելուն ուղղված ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀԲԸՄ-ն. «Ա1+»

Հուլիս 17,2024 15:22

Հայ բարեգործական ընդհանուր միությունը նախապատերազմական շրջանում էլ արցախցիների համար տարաբնույթ ծրագրեր էր իրականացնում։ Արցախում միության գրասենյակ էր գործում, որը չորս ուղղություններով ծրագրեր էր իրականացնում։

«2020 թվականի պատերազմից հետո և շրջափակման ընթացքում այդ ծրագրերն ուղղվեցին բնակչության դիմակայունության բարձրացմանը։ Օրինակ՝ մանկավարժների ու բուժաշխատողների հետ առաջին բուժօգնության, Արցախի էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ»,- Ա1+ի հետ զրույցում ասում է ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ բռնի տեղահանումից հետո միության ծրագրերն այլ ընթացք են ստացել։

«Արտակարգ իրավիճակներում մարդկանց առաջնային կարիքները հոգալու ծրագրերն առաջին պլան մղվեցին։ Դրանք ենթադրում էին տաք սննդի մատակարարում, որն իրականացվում էր կենտրոնացված վայրերում, որոնք ունեին խիտ բնակեցված արցախցիների վիճակագրություն։ Ծրագիրն իրականացվեց համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի գործընկերների հետ»։

Այնուհետև, միությունը ձեռնամուխ եղավ երկրորդ՝ միջնաժամկետ կարիքները հոգալու ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված էին մարդկանց առողջապահական և հոգեբանական կայունությունն ապահովելուն։

«Արցախցիների համար գործարկվեց ՀԲԸՄ պոլիկլինիկան, որն առաջնային բուժօգնության կանխարգելման և հիվանդների կրթության օղակ էր։ Պոլիկլինիկան գործարկվեց՝ աշխատանքի վերցնելով արցախցի բուժաշխատողների և սկսեց սպասարկել ինչպես նախկինում ունեցած իր բուժառուներին՝ սիրիահայերին և լիբանանահայերին, այնպես էլ արցախցիներին»,-ասում է զրուցակիցս։

Միության կողմից իրականացվող ծրագրերի շարքում առանձնահատուկ դերակատարություն ունեն երկարաժամկետ ծրագրերը, որոնց նպատակն է բարձրացնել Արցախի բնակչության ֆինանսական ապահովումն ու դիմակայությունը։

«Դա նախատեսվում է իրականացնել մի քանի ուղղություններով՝ վերապատրաստումների՝ մասնագիտական հմտությունների, հարմարվողականության՝ Հայաստանի կոնտեքստում, ինչպես նաև աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորության միջոցով մարդկանց ֆինանսական կայունությունն ապահովելու ուղղությամբ»։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031