Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները հանդես են եկել առաջարկությունների փաթեթով՝ ուղղված ԱԺ-ի կողմից մի շարք սահմանադրական փոփոխությունների ընդունմանը

Հուլիս 17,2024 14:55

ՀՀ ԱԺի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը որպես օրվա հրամայական

Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որն ուղղված է ՀՀ ԱԺ-ի կողմից մի շարք սահմանադրական փոփոխությունների ընդունմանը։ Այս առաջարկների նպատակն է ներկայացնել հրատապ սահմանադրական հիմնախնդիրների լուծումներ, որոնք կնպաստեն երկրում քաղաքական և հասարակական բևեռացման մեղմմանը։ Դրանք են մասնավորապես խորհրդարանի ձևավորման «կայուն մեծամասնության» սկզբունքի վերանայումը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որոնք Սահմանադրության համաձայն գտնվում են Ազգային ժողովի իրավասությունների տիրույթում և կարող են շուտափույթ հասցեագրվել սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Հուլիսի 16-ին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), Եվրոպայի միության ֆինանսական աջակցությամբ, կազմակերպել էր  «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկում, որի ընթացքում ներկայացվեց ներկայիս իրավիճակը, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների գնահատականները և առաջարկները։

Միջազգային փորձն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն զսպումների ու հակակշիռների մեխանիզմի առկայության դեպքում է հնարավոր պետական կայուն և արդյունավետ կառավարում։ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, քաղաքական մրցակցության, երկխոսության ու մշակույթի զարգացման, քաղաքական հաշվետվողականության բարձրացման ու հասարակության բևեռացման մեղմման նպատակով առաջնահերթ և առանցքային է մի քանի հիմնախնդիրների լուծումը, ինչպիսիք են՝ ՀՀ Ազգային ժողովում մեկ քաղաքական ուժի կայուն գերիշխող կարգավիճակի վերացումը և իշխանության առավել ներառական համակարգի ձևավորումը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ներկայացուցչական մարմնում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վրա հիմնված և պատասխանատու վարքագծի հիմքերի ստեղծումը։ 

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Եվրոպական միությունից, ՀՀ Ազգային Ժողովից, միջազգային և տեղական կազմակերպություններից։

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների փաթեթը հասանելի է այստեղ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031