Հուլիսի 5-ից 11-ը Գյումրի քաղաքի «ՄԻՏ» կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը, որին մասնակցեց 40 պատանի Հայաստանի բոլոր մարզերի 10 համայնքներից:
Ճամբարի նպատակն էր Հայաստանի համայնքներում ձևավորել թռչող սարքեր պատրաստող և կառավարող թիմեր: Ճամբարում պատանիները ունեցան ոչ միայն մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, այլև ձեռք բերեցին գոյատևման և թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ։ Հանդիպեցին տեխնոլոգիական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ։
7 օր անց բոլոր մասնակիցները կարողացան ինքնուրույն պատրաստել և կառավարել թռչող սարքեր։ Ճամբարի ավարտին տեղի ունեցավ ատեստավորում, որի ընթացքում համեմատական կարգով գնահատվեց թիմերի աշխատանքը և երեխաների անհատական թռիչքը ՍՈւ-27 մոդելով։ Ատեստավորման ավարտին բոլոր թիմերը ստացան թռչող սարքերի նվեր փաթեթներ` հետագայում իրենց համայնքներում այլ մոդելներ պատրաստելու նպատակով։
Ճամբարի
- Կազմակերպիչներ՝ «ՄԻՏ» կրթական կենտրոն և «Անտրոհուս» կրթական հիմնադրամ
- Հովանավորներ՝ «Սյուն» հիմնադրամ և Zealous կազմակերպություն
- Գործընկերներ՝ «ՈՄԱ Գյումրի» ՀԿ, «Հրայրք» ավանդական երգի և պարի խումբ, «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»
Մամուլի հաղորդագրություն