Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես է յուրաքանչյուր եվրոն հաշվարկված Գերմանիայում. վերահսկել են իրենց պաշտոնյաների ներկայությունը Եվրո-24-ի ստադիոնում. «Հրապարակ»

Հուլիս 17,2024 11:39

Հուլիսի 6-ին «Համաշխարհային շաբաթ» էլեկտրոնային պարբերականը, օրինակ, «Գերմանիայի քաղաքական գործիչները կստանան շուրջ 700 EM տոմս՝ անվճար» վերտառությամբ հրապարակման մեջ այնպիսի մանրամասներ է ներառել, որ հայաստանյան հասարակությունն ընթերցելով՝ կարող է շոկի մեջ ընկնել:
Ըստ հրապարակման, Եվրո-2024 մրցաշարի ողջ ընթացքի համար ՈՒԵՖԱ-ն Գերմանիայի դաշնային կառավարության անդամների համար տրամադրել է ընդամենը 707 տոմս՝ այսպես կոչված, պատվո տրիբունայում նստելու եւ խաղերը դիտելու համար։ Համաձայն հրապարակման, մեկ խաղի համար ընդամենը մոտ 10 տոմս է տրամադրվել։ Նախարարներից բացի, կարող էին ներկա լինել նաեւ պետնախարարներն ու պետքարտուղարները։ Ընդ որում, նախապես որոշված է եղել` «եթե տոմսերը քչություն անեն, ապա բաշխումը կկատարվի ըստ պաշտոնյաների կարեւորության»։

Հիմա տեսնենք, թե հայ պաշտոնյաներն ինչպես են ապրում: Նրանք ողջ հուլիսին կեղծ գործուղումներ ձեւակերպեցին, որ պետության հաշվին մեկնեն Գերմանիա` ֆուտբոլ դիտելու: Ընդ որում, ոչ միայն ճանապարհածախսը, այլեւ կեցության ծախսերն էր պետությունն անում․ մի դեպքում՝ կառավարությունը, մյուս դեպքում` Ազգային ժողովը, գործուղումներ ձեւակերպելով ֆուտբոլասեր ՔՊ-ականների եւ կերակրատաշտից սնվողների համար: Վերջում էլ ՔՊ առաջնորդը` կնոջ հետ, իբրեւ թե «աշխատանքային այցով», մեկնեց Գերմանիա, որ ֆուտբոլի եզրափակիչը մարզադաշտում դիտի: Եվ այնքան ցինիկորեն, որ խաղի ժամանակ էլ լուսանկարներ ու վիդեոներ տեղադրեցին` չվախենալով անգամ հանրային պարսավանքից, որ մարդիկ կդատապարտեն պետական միջոցներով ֆուտբոլային «կայֆեր» անելը:

Պատկերացնո՞ւմ եք, թե Գերմանիայի քաղաքացիներն ինչպես կվերաբերվեին նման պահվածքին:
Վերը նշված պարբերականի հրապարակումից եւ կից մեկնաբանությունների երկար շարքից կարելի է հասկանալ, թե ինչպիսի աչալրջությամբ են գերմանացիները հսկում իրենց իշխանությունների յուրաքանչյուր քայլը, եւ ինչպես է յուրաքանչյուր եվրոն հաշվարկված այդ գերհարուստ երկրում, մանավանդ՝ պետական պաշտոնյաների ծախսերն ինչպես են հսկվում։

Սերոբ Մարության

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031