Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՊ-ն ինչ իշխանության է, որքան էլ, բարելավումներն անում են, դա ռեֆորմ համարել եւ այն էլ՝ ավարտուն, հնարավոր չէ. Դավիթ Խաժակյան. «Իրավունք»

Հուլիս 17,2024 11:12

«Իրավունքի» զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, նախորդ գումարման Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ:

— Պարոն Խաժակյան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ «սմարթ»` խելացի քաղաք է դառնալու Երեւանը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է դա իրատեսական:

— Գիտեք, սմարթ քաղաքի նվազագույն բաղադրիչը կարելի էր համարել միասնական տոմսային համակարգը: Դա չափազանց տարրական բան է անգամ ոչ սմարթ քաղաքի համար: Եթե այդ տարրական բանն այս երկու տարի չեն կարողանում ներդնել եւ ասում են, որ լավագույն դեպքում` 2025 թ. սկզբին կլինի, ինչի համար ես խիստ կասկածում եմ, ինչպե՞ս կարող են սմարթ քաղաքի մնացած բաղադրիչներն ապահովել:

— Իսկ սմարթ քաղաք կառուցողը, ըստ Ձեզ, ինչո՞ւ չի կարողանում տրանսպորտի հարց լուծել, քանի որ օրերս նաեւ հայտնի դարձավ, որ ավտոբուսներն անսարք են, վարորդները՝ անկարգ, գործից ազատել են: Այս ամենն ինչպե՞ս կբնորոշեք:

— Այս պահին համակարգի ռեֆորմը պարզապես կանգնած է քաղաքում, եւ եթե չհաշվենք նոր շարժակազմի դանդաղ տեմպերով ձեռքբերումը, ընդհանուր համակարգը բարեփոխման այդպես էլ չենթարկվեց, եւ այդ հաշվարկը կարող ենք զուտ 2018 թ.-ից առ այսօր դիտարկել: Այսինքն` ՔՊ-ն ինչ իշխանության է, որքան էլ, որ բարելավումներն անում են, դա ռեֆորմ համարել եւ այն էլ՝ ավարտուն, հնարավոր չէ: Հիմա այս հարցերն առաջնային կերպով եթե չլուծվեն, ես չեմ կարող ասել, թե էլ ինչ կարեւոր առաջնահերթություն կա սմարթության, որով կարող են ձեռքբերում ունենալ:

— Քաղաքային հարցերից անցում կատարենք քաղաքական հարցերի. ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ ԼՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չկար Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը:

— Մենք այդ հանդիպման մասին տեղեկացված չենք եղել, բայց կարծում եմ, որ անգամ եթե տեղեկացված լինեինք, ապա այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք սրբազանի հետ նախնական փուլում՝ հանգեցրել են նրան, որ սրբազան պայքարն իր գործընկեր դաշնակիցներ տեսնում է խորհրդարանական ուժերին եւ իրենց հետ էլ շարունակում է ճանապարհը: Եվ եթե մեզ չեն հրավիրում եւ նախընտրում են գործել նախկին երկու նախագահների ուժերի հետ, դա, ինչ խոսք, սրբազանի ընտրությունն է:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031