Բարձրագույն դատական խորհուրդը մի կարճատեւ դադարից հետո վերսկսել է իշխանության համար անցանկալի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` բավարարելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ 2024 թ. մարտի 1-ին Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Հիմքը Դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութն էր, որտեղ խոսվում է նաեւ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի մասին։ Ըստ այդ տեսանյութի` Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը եւ այլ լոլոներ։ Հուլիսի 9-ին դադարեցվեցին դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Իսկ ավելի վաղ մի շարք դատավորների լիազորություններ էին դադարեցվել: Այդ թվում` երկարամյա դատավոր Ալեքսեյ Սուքոյանինը, ում մի քանի հարց ենք ուղղել այս թեմայով:
-Ի դեպ, Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է, հավանաբար, ցանկանում է իշխանության բոլոր հրահանգները կատարել, նոր հեռանալ:
– Կարեն Անդրեասյանին հաջողվեց անել այն, ինչը ոչ մի ԲԴԽ նախագահի չհաջողվեց անել: Նա մանիպուլացրեց բոլոր անդամներին` իրավաբան գիտնականներին եւ դատավորներին: Նա իր կամքը թելադրեց, դա ոչ մեկին չէր հաջողվել: Նա կարողացավ միանձնյա իր քաղաքականությունն իրականացնել: ԲԴԽ բոլոր անդամներին դարձրեց խամաճիկ, դա իրեն հաջողվեց:
– Դուք եւս դիմել էիք ՄԻԵԴ՝ դատավորի լիազորությունները վերականգնելու համար: Ի՞նչ փուլում է գործը:
Կարդացեք նաև
– Վարույթ է ընդունվել: Մնացածի մասով չկա նորություն: Երբ վճիռն իմ օգտին լինի, իսկ ես ուզում եմ դրան հավատալ, կանեմ այն, ինչը նախատեսված է օրենքով` վերականգնել իրավունքները, նաեւ փոխհատուցում ստանալ: Ես 25 տարվա դատավոր եմ, եւ ինձ համար ամենակարեւորն իմ համբավն է: Ինձ աշխատելու ընդամենը երկու ամիս էր մնում, ԲԴԽ-ն հայտարարեց, որ ես դատավորի կարգավիճակին չեմ համապատասխանում: Դա է ամենավիրավորականն ինձ համար, իմ համբավի մասին է խոսքը: 25 տարի շարունակ ես համապատասխանում էի դատավորի կարգավիճակին, երկու ամիս էր մնում աշխատելու, եւ հանկարծ ԲԴԽ-ն նման որոշում է կայացնում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: