Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը իրավիճակին համահունչ չի եղել»․ Էդմոն Մարուքյան

Հուլիս 17,2024 09:28

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակելով 2020 թվականի հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասին իր պատմությունը, ասաց․ «ԱԽ նիստից հետո Փաշինյանն ասաց, որ հետո կհավաքվենք, կքննարկենք, թե ինչ ասաց Պուտինը եւ ինչ արձագանք կա։ Բայց էլ հավաք չեղավ։ Ես չեմ եղել որեւէ հավաքի։ Չի եղել հրավեր։ Հետո խորհրդարանական մեր ալիքներով իմացանք, որ հրադադարի հնարավորությունը մերժվել է։ Ալիեւը չի համաձայնել, ինչ-որ նոր պահանջներ է առաջ բերել։ Այդ օրը մենք արձանագրեցինք, որ եղավ մի մեծ փորձ։ Հանրապետության գործող իշխանությունը, նախկին իշխանությունները, բոլորը համաձայն էին Լավրովի պլանի ճանապարհով լուծման գնալու, բայց դա չի ստացվում»։

Մարուքյանը ընթերցեց նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում արած գրառումը, երբ արդեն նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրվել էր։ Հիշեցնենք, որ այն վկայում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն հոկտեմբերի 19-21-ին իմանալով Հադրութ քաղաքի անկման մասին, հանրությունից թաքցրել է այդ փաստը։

Վերադառնալով ԱԽ նիստին, Մարուքյանը կրկին արձանագրեց, որ այդ օրն ինքն ասել է, որ այն տարածքները, որ ուզում են վաճառել, տալ, որ կռիվը կանգնի, ադրբեջանցիները արդեն գրավել են։ «Ու այդտեղ արձանագրենք  մի իրավիճակ․ ԱԽ-ում շատ մարդիկ չգիտեին, որ այդ տարածքները այլեւս մեր վերահսկողության տակ չեն։ Բայց երբ ես ասում էի՝ գիտեմ, որ դրանք մեր վերահսկողության տակ չեն, ինձ պատասխանում էր, թե մարտեր են ընթանում։ Մասնավոր օրինակ՝ Հադրութը։

Այս ամենի արդյունքում միանշանակ արձանագրում ենք, որ հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու։ Սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել մինչեւ վերջ, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը եղած իրավիճակին համահունչ, ադեկվատ չի եղել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Իմ համեստ ուանթորի Սուրեն,մեր հպարտություն,իմ քաջ ու անվեհեր զինվոր՝հոգիներս դուրս եկսվ,մինչև քեզա ից լուր ստացանք իմ գաաանձ,հարազատս❤💋💋💋💋

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031