Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի

Հուլիս 16,2024 22:55

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։

Անահիտ Ավանեսյանն  ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։

«Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ  դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ մեր համատեղ օրակարգի բոլոր կետերը ստանան լուծումներ»,-նշել է Ավանեսյանը։

Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ առաքելությունն է աջակցելու առողջապահության ոլորտում երկրի օրակարգին։ Որպես համագործակցության ռազմավարական ուղղություն՝ նա առանձնացրել է  առողջության առաջնային պահպանման օղակի, որակի բարեփոխումները և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում աջակցությունը։

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն պատրաստ է նաև հավաքագրելու ռեսուրսները և աջակցելու Հայաստանին հոգեկան առողջության պահպանման ոլորտի կարիքները լուծելու հարցում։

Քննարկել են առաջիկա անելիքները և հանդիպումները, ձեռք են բերվել համագործակցության խթանմանը միտված պայմանավորվածություններ։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031