«Փաստինֆո». ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանին տրամադրվել է հայրության արձակուրդ։ Վերջինս արձակուրդում կլինի 5 օր, հուլիսի 15-19-ը ներառյալ։
Հետաքրքրական է ոչ միայն այն, որ Հայաստանում հայրության արձակուրդի իրավունքից տղամարդիկ գրեթե չեն օգտվում, այլ նաև այն, որ, ըստ կառավարության պաշտոնական էջում տեղադրված Հակոբ Աբրահամյանի կենսագրական տվյալների, վարչապետի օգնականը ամուսնացած չէ։