Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 5 հոգու՝ շան կծած բազմաթիվ վերքերով։
Նրանց մեջ կա նաև 5-ամյա երեխա և մեկ կին։
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, 5 տարեկան երեխայի վիճակը ծանր է․ ունի դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։
1963 թվականին ծնված Ն․ Բ․-ի մոտ առկա են դաստակի և ձախ նախաբազկի շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր, 1999 թ․-ին ծնված Բ․Ռ․-ի մոտ դաստակի չորս մատի ափային մակերեսում շան կծած պատառոտված վերք, 1968 թվականին ծնված Բ․ Ք․-ի մոտ զույգ վերջույթների շան կծած սալջարդ վերքեր։
Կարդացեք նաև
1982 թվականին ծնված կնոջ մոտ մարմնի տարբեր մասերում շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր կան։
Դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ