Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայոցից Հայաստանի անցման փուլում, կառավարությունը թող պարզի, թե ի՞նչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը` հազարավոր լուսանկարներով:
Պատասխանող` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
Ի գիտություն նախարարի, պատահականորեն հնարավոր է եղել ոչնչացումից փրկել թղթի վերամշակման արտադրամաս տարված մի քանի հազվագյուտ գրքեր ու լուսանկարչական ալբոմներ:
Կարդացեք նաև
Սպասում ենք նախարարության սպառիչ ու փաստերով հիմնավորված պատասխան-բացատրությանը: Այս ընթացքում թատերական փառատոնների անցկացումն առժամանակ կարելի է դադարեցնել` պետական բյուջեին հանգիստ տալու համար: