«Ազատություն». Ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» ռուսաստանյան շարժման համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին ներկայացվել է վերջնական մեղադրանք։
Ընտրությունների մոնիտորինգով զբաղվող կազմակերպության գործունեությունը, ըստ ռուսաստանյան իրավապահների, «ուղղված է ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և անվտանգության դեմ», այս մասին ասվում է մեղադրական եզրակացությունում, փոխանցում է RusNews տելեգրամյան ալիքը։
Մեղադրող կողմը նաև պնդում է, որ Մելքոնյանցի գլխավորած շարժումը մաս է կազմում «ընտրությունների վերահսկման գծով եվրոպական կազմակերպությունների ցանցին»՝ ENEMO-ին, որը 2021 թվականին Ռուսաստանի կառավարությունը «անցանկալի կազմակերպությունների» է ճանաչել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: