Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող լրատվականը որոշել է ՀՀ-ում Իրանի դեսպանին մեղադրել «ռևանշիզմի մեջ». Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 16,2024 17:12

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Օրերս ՀՀ-ում Իրանի դեսպանը «Ազատություն» ռադիոակայանին տված հարցազրույցում խոսել էր նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին։ Սոբհանին առաջին դեսպանը չէ, որ խոսում է այդ հարցի մասին, ինքս մի քանի ընդունելությունների ժամանակ լսել եմ դեսպաններից այդ հարցի բարձրաձայնումը։ Սա խնդիր է, որի հետ կապված ոչ մեկ չի կարող երկրորդ կարծիք ունենալ։ Արցախի հայերին հարկադրել են լքել իրենց տունն ու հայրենիքը, ուստի նրանք ունեն վերադարձի անքակտելի իրավունք։

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող այս լրատվականը որոշել է դեսպանին մեղադրել «ռևանշիզմի մեջ», իսկ հոդվածում նշել, որ հայերն այդտեղ «անօրինական» էին ապրում։ Երևի Մեսրոպ Մաշտոցն էլ ապօրինաբար էջ առաջին հայկական դպրոցն Ամարասում է հիմնել։

Փաստացի, Ադրբեջանի համար ով խոսում է հայերի իրավունքների «ռևանշիստ է»։ Նշեմ, որ Արցախի հայերի իրավունքների հարցը օրակարգից դուրս բերել է ՀՀ կառավարությունը, մինչդեռ ինչպես Փաշինյանը մի անգամ ասաց՝ այդ հարցի շուրջ կա բացառիկ միջազգային կոնսոլիդացիա։ Բայց դե ինչ իրավունք, երբ մեր արտաքին քաղաքական ուղղությունը հռչակվել է հեծանիվ վարելը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031