Բաքվում բանակցել են Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Դեյվիդ Ամսալեմը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։
«Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Դեյվիդ Ամսալեմի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման ռազմավարությունները: Մտքեր փոխանակեցինք օտարերկրյա ներդրողների համար Ադրբեջանի բարենպաստ ներդրումային միջավայրի և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնման ներուժի վերաբերյալ», – X-ում գրել է Ջաբբարովը: