Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 11-ին 07.30-ին, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ա. Կ-ն՝ չունենալով սահմանված փաստաթղթեր և համապատասխան թույլտվություն, Ռանչպար գյուղի թիվ 1 ուղեկալի տարածքով փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը: Նա հենց տեղում ձերբակալվել է:
Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, անձին նշված արարքը կատարելու համար մեղադրանք է ներկայացվել, նախաքննությունը շարունակվում է։
Մեր տեղեկություններով՝ Ա.Կ-ն 44-օրյա պատերազմի մասնակից է, իրավապահներին հայտնել է, որ երկիր անցնելու մտադրություն չի ունեցել: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ պարզելու երիտասարդի հոգեկան առողջության հետ կապված հնարավոր խնդիրներ լինել-չլինելու հարցը:
Ռանչպար վարչական շրջանի ղեկավար Վահան Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում առաջին դեպքն էր, որ ՀՀ քաղաքացին է փորձում պետական սահմանը ապօրինի հատել, մեկնել Թուրքիա: Ըստ նրա՝ նշված հատվածում սահմանախախտները հիմնականում հնդիկներն են եղել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ