2 տարի 7 ամիս անազատությունից հետո Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվեց եւ նա դատարանի որոշմամբ ազատ արձակվեց՝ 10 մլն դրամ գրավով։
Լրագրողի հարցին՝ եթե Վանաձորի ավագանու օրակարգում լինի քաղաքապետի ընտրության հարց, ինքը կառաջադրվի՞, եթե ոչ՝ ինչու, հատկապես որ ընտրվելուց հետո էր կալանավորվել, Մամիկոն Ասլանյանն այսպես արձագանքեց. «Նախ ով ասաց՝ ոչ, որ ասեմ՝ ինչու, եւ երկրորդ՝ ես 2 տարի 7 ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել: Իմ թիմակիցների հետ դեռ պետք է խորհրդակցենք, հասկանանք վերջը՝ մեր պայքարի անունն ինչ է…Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ ասեմ՝ պաշտոնն ինձանից տարել են… »:
Մամիկոն Ասլանյանը ազատություն մաղթեց ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին եւ Բաքվի բանտերում գտնվող հայորդիներին;
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Դիտարկմանը, թե մամուլը գրում էր, որ այս տարիների ընթացքում իրեն բազմաթիվ առաջարկներ են արել, այդ թվում՝ նաեւ գործարքի գնալու, Մամիկոն Ասլանյանն այսպես արձագանքեց. «Ես գործարքի գնացող չեմ, գործարքի գնում են գործակատարները…Ես գործակատար չեմ»:
Հարցին՝ այս ողջ ընթացքում ինքն ապօրինի՞ է գտնվել կալանքի տակ, Մամիկոն Ասլանյանն այսպես պատասխանեց. «Իհարկե… Հայաստանի Հանրապետությունում կա՞ իմ կարգավիճակում եւ այդ քրեական ալմանախի մեջ գտնվող որեւէ մեկը, որը 2 տարի 7 ամիս եղել է անազատության մեջ՝ առանց դատական որոշման…»:
Մանրամասն` տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ