Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիների մոտ 70%-ը գոհ չի խորհրդարանի աշխատանքներից, պատճառները Սահմանադրության մեջ են, առաջարկում ենք վերանայել». Սոնա Այվազյան

Հուլիս 16,2024 15:43

Այսօր «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց. «Սահմանադրական փոփոխություններն անցկացվեցին բավականին խնդրահարույց հանրաքվեի միջոցով եւ այսօրվա քաղաքական բեւեռացվածության պատճառներից միգուցե ոչ միակն է ու ամենակարեւորն է սահմանադրության տեքստը: Բայց սահմանադրության տեքստում դրված են այն հիմքերը, որոնք պայմանավորում են մեր այսօրվա քաղաքական դաշտի բեւեռացվածությանը: Դրա համար մենք ուզում ենք առաջարկենք, որ քաղաքական ուժերը բարձրացնեն սահմանադրական փոփոխությունների հարցը, կայուն մեծամասնության, փոխզսպման մեխանիզմների հարցերը վերանայեն, որպեսզի մենք 2026-ին ընտրությունների գնանք նոր համակարգով, ոչ թե առկա համակարգով, որը խնդրահարույց է»:

Նա նշեց, որ ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հարցումների՝ խորհրդարանը ամենացածր տեղն է գրավում իր վարկանիշով, քաղաքացիների մոտ 70%-ը գոհ չի խորհրդարանի աշխատանքներից. «Մոտ 30%-ն է, որ քիչ թե շատ գոհ է, դա վտանգավոր ցուցանիշ է խորհրդարանական ժողովրդավարության պայմաններում»:

Ըստ Սոնա Այվազյանի, քաղաքացիների այդ տեսակետը, իհարկե, պատգամավորների վարքագիծն էլ է ապահովում, բայց պատճառները Սահմանադրության մեջ են. «Ականի նման դրված են, որոնք հիմք են ստեղծել այսօրվա վիճակի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031