«Ինչո՞ւ այս պահին ազատ արձակվեց Մամիկոն Ասլանյանը, պատասխանել չեմ կարող: Ես Փաշինյանի եւ իր թիմի հոգեբանական տրավմաների անցնել-չանցնելու մասին եզրակացություններ անել չեմ կարող: Ի՞նչ կարելի է ասել այս գործի մասին՝ Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան՝ հաղթել է ՔՊ-ին… Վանաձորում հաղթել է հստակ, ինչի համար իրեն պատժել են ազատազրկմամբ՝ որպես քաղաքական բանտարկյալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորի խոսքով. «Այս պահին Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց, փառք Աստծո, տարոսը մյուս քաղբանտարկյալներին, բայց դա ոչինչ չի փոխում…Փաստն այն է, որ ինքը 2 տարի 7 ամիս ուղղակի ՔՊ-ին հաղթելու համար, ժողովրդի ձայնը ստանալու համար, քաղաքապետ ընտրվելու համար անցկացրել է բանտում»:
Պատասխանելով հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցին՝ Մամիջանյանն ասաց, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է. «Ես միլիոն տարբերակ կարող եմ ասել, թե սա ինչպես կփաթեթավորվի, որովհետեւ ավելի վատ բաներ էլ են փաթեթավորվել: Այնպես որ՝ սպասենք դեպքերի զարգացմանը…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ